ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության գլխավոր քարտուղար Ժակ Թրյուդոյից կազմակերպության Հայկական կենտրոնի՝ ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի անունով ստացվել է նամակ, որտեղ ՅՈՒՆԻՄԱ-ի գլխավոր քարտուղարն իր զորակցությունն ու խորին համակրանքն է հայտնել հայ ժողովրդին, «մեծ երկիր Հայաստանին»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշել է, որ թե՛ իր երկիրը՝ Կանադան, և թե՛ հայրենի Քվեբեկ նահանգը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և որ այս օրերին ցեղասպանության թեման լայնորեն լուսաբանվում է կանադական զանգվածային լրատվամիջոցներում: v

ՅՈՒՆԻՄԱ-ն ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համակարգի համաշխարհային կազմակերպություն է` հնագույնը միջազգային թատերական կազմակերպություններից, և միավորում է շուրջ 100 ազգային կենտրոնների: ՅՈՒՆԻՄԱ-ի նպատակն է տիկնիկային արվեստի և մշակութային դիվանագիտության միջոցով ամբողջ աշխարհում ջատագովել և առաջամղել մարդկային վեհ արժեքները, խաղաղությունը, մարդու իրավունքները և ժողովուրդների միջև փոխադարձ ըմբռնումը՝ մերժելով ռասայական, կրոնական, քաղաքական և ցանկացած այլ խտրականությունը:

Jacques Trudeau

To Mr. Armen Safaryan, President of UNIMA-Armenia

Since the anniversary of the genocide is in a few days, please transmit all my deep feeling of sympathy to all the members of UNIMA- Armenia, to all your friends and to the politic authorities of your great country Armenia.

As you might know, Canada and my province of Quebec have recognized the genocide and there is many radio and TV programs talking about it.

My very best regards!

Jacques Trudeau
UNIMA Secretary General

 

Ցուցահանդես
Տիկնիկային Պատմություններ
Երևան քաղաքի պատմության թանգարանում
11 նոյեմբեր 2014 - 11 փետրվար 2015
Հասցե՝ ք. Երևան, Արգիշտի 1/1

   

Արմեն Սաֆարյան
Նախագահ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

 

Երվանդ Մանարյան
Փոխնախագահ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

 

Ռուբեն Բաբայան
Փոխնախագահ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

     
 

Արմիկ Աղայանց
Գործադիր կոմիտեի Գլխավոր քարտուղար

 

Դերենիկ Մարտիրոսյան
Պատասխանատու քարտուղար
ՀՀ վաստակավոր դերասան

 
 

 

 

«ՅՈՒՆԻՄԱ-ՀԱՅԱՍՏԱՆ»
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը» (www.unimaarmenia.info.am), ոչ շահութաբեր հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 1992 թվականին և հանդիսանում է ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) հովանու ներքո գործող՝ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը:

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» գործունեության հիմքում ընկած է տիկնիկային արվեստի միջոցով կրթության, գիտության, արվեստի ջատագովումը, մարդու և երեխաների իրավունքների, ժողովրդավարական արժեքների առաջմղումը, հասարակության ներդաշնակ զարգացումը, երեխաների մասնակցությամբ տիկնիկային թատրոնների ու թատերախմբերի ստեղծման միջոցով նրանց հոգևոր, գեղագիտական ու բարոյական դաստիարակությունը, փառատոների կազմակերպումը:

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանն» անցած քսաներեք տարիներին համագործակցության ու համատեղ ծրագրերի հարուստ փորձ է կուտակել թե Հայաստանի, Արցախի և Սփյուռքի, և թե միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքում: Մասնավորապես, համատեղ ծրագրեր են իրականացվել Հայաստանեայց Առաքելական եկեղեցու, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն համայնքի, իսկ միջազգային կազմակերպություններից՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Փախստականների հարցերով հատուկ հանձնակատարի գրասենյակի, Մանկական հիմնադրամի, Կանանց Զարգացման հիմնադրամի, Բնակչության հիմնադրամի, Բաց հասարակության ինստիտուտի, Հայաստան Համահայկական Հիմնադրամի, Հայ Ավետարանչական ընկերակցության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Երևանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի և այլ երկրների դեսպանությունների, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Save the Children կազմակերպության, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի, Հայաստանի Աստվածաշնչյան ընկերակցության հետ:

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» նախաձեռնություններին աջակցել են նրա երկարամյա բարեկամներ «Զիգզագ», «Գրանդ Քենդի» ընկերությունները: Տարբեր ծրագրեր են հովանավորել նաև «ՎիվաՍել-ՄՏՍ», «Սելենա», «Կիլիկիա», «Նյու Պլաստ», «Վիզա-Կոնկորդ» և այլ ընկերություններ ու անհատներ:

«ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» թատրոնները և թատերախմբերը հյուրախաղեր ու բարեգործական ելույթներ են ունեցել, ինչպես նաև ավելի քան չորս տասնյակ մանկապատանեկան թատերախմբեր են ստեղծել Հայաստանի ու Արցախի ամբողջ տարածքում, հաջողությամբ մասնակցել են տիկնիկային արվեստի մի շարք միջազգային փառատոների Հոլանդիայում, Իրանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Իսպանիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իտալիայում, Ավստրալիայում և այլ երկրներում: «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը» նաև միջազգային մի շարք ծրագրերի նախաձեռնող և մասնակից է, օրինակ, «Տիկնիկներն հանուն խաղաղության» համաշխարհային երթը, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը, Ավստրալիայում կայացած «Միլիոն տիկնիկ» շարժումը: Կենտրոնը ներկայումս հանդես է եկել «Տիկնիկներն հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթ և տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն անցկացնելու նոր նախաձեռնությամբ:

1994 թվականից «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» համակարգում գործում է «Կարապետ» տիկնիկային թատրոնը, որը անվճար ներկայացումներ է տալիս երեխաների համար:

Հասցե `

Հայաստանի Հանրապետություն

Երևան 0033 , Կիևյան փ. 24 - 18

Հեռ. ` ( + 374 10 ) 27 29 61

Բջջ. ` ( + 374 91 ) 40 84 55

Էլ.- փոստ : ArmeniaUnima@yahoo.com ; Unima Armenia@info.am

 
       
    Copyright © 2009-2011 Unima Armenia Design by info.am